Բաժիններ՝

Մեդվեդևը հնարավոր է համարել Սիրիայի ապագան՝ առանց Ասադի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հեռանալ պաշտոնից: Սակայն հիմա, ինչպես նշել է ՌԴ վարչապետը, Ասադը «Սիրիայում միակ օրինական գործող մարմինն է»:

«Նրան (Ասադին) կարելի է տարբեր կերպ վերաբերվել՝ ինչ-որ մեկը նրան սիրում է, ինչ-որ մեկը՝ ոչ: Հարցը դա չէ: Հարցն այն է, որ ներկայումս նա միակ օրինական գործող իշխանական մարմինն է Սիրիայում, լեգիտիմ նախագահը»,- հայտարարել է Մեդվեդևը Իսրայելի Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ հնարավոր է համարում բանակցությունների արդյունքում Սիրիայում նոր կառավարության ձևավորումը՝ առանց ներկայիս նախագահի:

«Պետք է առաջանա նոր քաղաքական կառուցվածք: Կլինի՞ արդյոք դրանում տեղ Բաշար Ասադի կամ ինչ-որ մեկի համար, մենք չգիտենք, դա մեր գործը չէ, թող որոշեն անձամբ սիրիացիները»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930