Բելգիայի թագավորական ընտանիքը խստորեն դատապարտել է արագ սննդի ցանցի՝ Burger King-ի վերջին գովազդը, որը, ըստ ընտանիքի, վիրավորում է Ֆիլիպ թագավորի արժանապատվությունը:
Իրաքի արևելյան Դիալա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 13-ը ստացել են վնասվածքներ:
Մոսկվայից Թուրքիայի Դալաման քաղաք ուղևորվող ինքնաթիռը մայիսի 28-ի առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Կարսնոդարի օդանավակայանում երկու ուղևորի միջև վիճաբանության պատճառով:
«Անձերից, ցավոք, շատ բան է կախված, և հուսանք, որ կընտրվեն անձինք, ովքեր, ինչպես սահմանված է նախագծով, ունեն բարոյականության բարձր չափանիշներ, հասարակության կողմից ճանաչված են, այստեղ պետք է լինի նաև այդ անձանց նկատմամբ վստահելիությունը, չլինեն մարդիկ, որոնց որևէ մեկն ուղղակի չի ճանաչում, բայց նշանակվել է, որովհետև ունի բարձրագույն կրթություն»։
Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռևս վաղ է համարում նախարարությունում կադրային փոփոխությունների մասին խոսելու համար:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կադրային ջարդ չկա:
Շրի Լանկայում հեղեղման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած:
«Մենք ուրիշ բան չենք տալիս ԵՄ-ին, և ԵՄ-ն չի էլ ուզում այլ բան վերցնել: Մինչդեռ ռուսական շուկան մեզ հնարավորություն է տալիս ռեալ այլ սեգմենտները զարգացնել` գյուղատնտեսությունը, վերամշակումը, գինիների, կոնյակի արտադրությունը, թեթև արդյունաբերությունը, ծխախոտագործությու նը, որի արտահանման ծավալները շեշտակի ավելացել են վերջին տարիների ընթացքում: Արդյոք մենք պե՞տք է մտադրվենք և տրամադրված լինենք դառնալ որևէ` նույնիսկ ամենաառաջավոր տնտեսական միավորման «հումքային կցորդը»: Իհարկե, ոչ»:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները նոր հարվածներ են հասցել Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Իսլամիստզինյալները Ֆիլիպինների հարավում սպանել են 19 խաղաղ բնակչի:
Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ:
Համացանցում հրապարակել են օձի տեսագրությունը, որը ջուր է խմում շշով: Ինչպես գրել է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում:
Մալայզիայի փրկարարները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջունգլիներում կորած թոշակառուին, որը ողջ էր մնացել այն բանի շնորհիվ, որ սնվել է գորտերով:
«Կան մի շարք հիվանդանոցներ, էներգետիկ ոլորտի կազմակերպություններ, նաև «Հայփոստը», «Հրազդան» մարզադաշտը, որը սպորտի համար կարևորագույն կառույց է և արդեն քանի տարի բարձիթողի վիճակում է, որևէ ֆունկցիոնալ օգուտ չի տալիս, և արդյունքում՝ գնալու է մաշման»։
«Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցն ամբողջությամբ փակված չէ։ Ըստ էության՝ մինչև հիմա ուժի մեջ է, որ երկու կողմերը՝ Երևանը և Բաքուն, պետք է ընդունեն շփման գծում դիտորդության և հետաքննության հետ կապված ընդհանուր ընթացակարգեր»։
«Մեր հիմնական արտահանման հնարավորություններ ունեցող ապրանքատեսակները պատրաստի ապրանքներն են: Այսինքն՝ ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, տեքստիլ, գյուղատնտեսական ապրանքներ: Այս փուլում արտահանման մեծ հնարավորություններ ունեն նաև ծխախոտի, հրուշակեղենի արտադրանքները, սակայն պետք է լայնացնենք մեր արտահանվող ապրանքատեսակների շրջանակը»,- ասաց փոխնախարարը:
«Հուսամ Հայաստանը կդառնա այդ տեսակ շարժման կենտրոն: «Ավրորա»-ի կարևոր առաքելությունն այն է, վտանգի մեջ հայտնված մարդիկ հասկանան, որ մենակ չեն: Իրենց կողքին կան ուրիշները, որոնք պատրաստ են վտանգել իրեն կյանքը և փրկել նրանց: Դա պետք է փրկվելու հույս տա լքվածներին»,-ասաց նա:
Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին:
«ԵՄ-ն ամեն տարի 30 մլն եվրո է փոխանցում ՀՀ կառավարությանը, և ցանկանում ենք, որ դրանք նպատակային ծախսվեն, մասնավոր գրպաններում չհայտնվեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Երբ այս հակամարտությունը լուծվի և խաղաղություն լինի Արցախում, ապա ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել նաև այդ տարածքի բնակիչներին»։
Իրաքի զինվորականները մայիսի 27-ին հայտնել են, որ մահմեդականների սուրբ Ռամադան ամիսի առաջին օրը սկսել են գրոհը Մոսուլի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթակայության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ:
«Հիմա արդեն Հայաստանում կազմակերպվել է ոչխարի մորթ՝ իսլամական ձևով, և կարելի է դա ընդլայնել։ Դա մեր պոտենցիալներից մեկն է։ Կարելի է նաև հավ, տավար, լոր արտահանել։ Եվ, ինչպես նշեցի՝ կարելի է «հալալի» սննդի կետեր բացել։ Մենք կարող ենք բոլոր ոլորտներում էլ իրանցիների հետ համագործակցել։ Օրինակ՝ Հայաստանի հետ Իրանը դեղորայքի արտադրության մասին պայմանագիր ուներ, նույնը կար նաև Ադրբեջանի հետ. այնտեղ արդեն սկսել են, բայց Հայաստանում մնացել է թղթի վրա»։
Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները:
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
Արևելյան Աֆղանստանի Հոսթ քաղաքում Ռամադանի առաջին օրը ավտոմեքենայում տեղադրված ռումբը է պայթել՝ խլելով 18 մարդու կյանք:
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության աշխատակիցները գտնում են, որ երկրում ապրում են 23 հազար ջիհադական ծայրահեղականներ:
«Կյանքն առաջ է շարժվում և շարժվում է նոր, ավելի մեծ արագությամբ: Աշխատանքի մեթոդներն ու ոճը պետք է կատարելագործել և արդիականացնել ամեն օր: Հիմնադրամը պետք է միշտ լինի իր բարձրության վրա, այսինքն՝ լինի ժամանակակից, արդյունավետ և նպատակասլաց: Համոզված եմ, որ այդպիսին էլ լինելու է հաջորդ 25 տարիների ընթացքում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը 2019թ. կարող է զբաղեցնել երկրի փոխնախագահի պաշտոնը:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև վերջին շրջանում աճող լարվածությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանականերում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ կարծես թե մեղմացավ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» կայքը:
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը: