Դավիթ Հարությունյանը խոստանում է առաջիկա օրերին ներկայացնել արդարադատության ոլորտի առաջնահերթությունները

Հայաստանի արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը դեռևս վաղ է համարում նախարարությունում կադրային փոփոխությունների մասին խոսելու համար: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նորանշանակ նախարարը, անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ հարցին, նշեց, որ կարող է դրանք առանձնացնել, սակայն խոստացավ այդ մասին խոսել մի քանի օր հետո:

Դավիթ Հարությունյանը նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ղեկավար­նախարարի պաշտոնն այլևս չի լինելու, լինելու է կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոն: Հարցին, թե այդ պաշտոնը իր համա՞ր էին ստեղծել, Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև իր կառավարություն տեղափոխվելն այդ պաշտոնում այլ պաշտոնյաներ ևս աշխատել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031