Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունը 23 հազար պոտենցիալ ահաբեկիչների ցուցակ է կազմել
Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության աշխատակիցները գտնում են, որ երկրում ապրում են 23 հազար ջիհադական ծայրահեղականներ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի-»ն, երկրի համար վտանգ կարող են ներկայացնել 3 հազար մարդ: Այդ մարդկանց մի մասի նկատմամբ կատարվում է քննություն, իսկ մյուս մասը գտնվում են ոստիկանության ծառայողների հսկողության ներքո:
Լուսանկարը` AFP