«Ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել». Պյոտր Սվիտալսկին՝ Արցախի հարցի մասին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի հարցին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին՝ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությանը։

Դեսպանը նշեց, որ Արցախում և դրա շուրջ ծավալվող իրադարձություններն ու իրավիճակը մանրամասն քննարկվել է համագործակցության խորհրդի ժամանակ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի միջև.

«ԵՄ հիմնարար սկզբունքները բարձրաձայնվել են այդ հանդիպման ժամանակ, և կարող եմ ասել, որ հայկական կողմը խիստ բավարարված է Ֆեդերիկա Մոգերինիի կողմից բարձրաձայնված դրույթների մասով»:

Դեսպանը նշեց, որ  ԵՄ-ն մեծապես սատարում է ՄԽ համանախագահների գործողությունները.

«Մենք լիարժեքորեն սատարում ենք նաև համանախագահների վերջին  հայտարարությունը։ Մենք հավատում ենք, որ ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, մենք հավատում ենք, որ հրադադարի համաձայնագիրը պետք է հարգվի, մենք հավատում ենք, որ չկա այս հակամարտության ռազմական լուծում, և մենք հավատում ենք, որ հետաքննության մեխանիզմները, նաև՝ վստահության ձևավորման մեխանիզմները պետք է իրականացնել»։

Պ. Սվիտալսկին նաև հավելեց, որ ԵՄ-ն պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել՝ արցախյան հակամարտության կարգավորումից հետո.

«Երբ այս հակամարտությունը լուծվի և  խաղաղություն լինի Արցախում, ապա ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել նաև այդ տարածքի բնակիչներին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031