Հայազգի բժիշկը նշել է այն մթերքները, որոնք երիկամներում քար են առաջացնում

Սննդակարգերի որոշ տեսակներ կարող են երիկամներում քարերի առաջացման պատճառ դառնալ, զգուշացրել է ուրոլոգ-ուռուցքաբան Վիգեն Մալխասյանը։ aif.ru-ին տված հարցազրույցում նա թվարկել է այն սննդամթերքները, որոնք երիկամներում քարերի առաջացման պատճառ են դառնում։

Մասնագետի խոսքով՝ քարերը ամենից հաճախ առաջանում են կալցիումի օքսալատից։

«Օքսալատի կոնցենտրացիայի աճը խթանում է բյուրեղների առաջացումը, որոնք աստիճանաբար մեծանում են և վերածվում են քարերի»,- բացատրել է Մալխասյանը։

Բժիշկը նշել է, որ սննդակարգը էական դեր է խաղում այս գործընթացում. օրինակ՝ աղի ավելցուկը, կենդանական սպիտակուցը և օքսալատներով հարուստ սնունդը մեծացնում են ռիսկը: Երիկամներում քարերի առաջացմանը նպաստող սննդամթերքների շարքում նա նշել է մուգ շոկոլադը, կանաչ պղպեղը, ճակնդեղը, թուզը, ազնվամորին, ընկույզը և հնդկաձավարը:

Մալխասյանն ընդգծել է, որ այս սննդամթերքներից լիովին հրաժարվելու անհրաժեշտություն չկա։ Դրանց օգտագործումը նվազեցնելը խորհուրդ է տրվում միայն այն դեպքում, եթե լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս օքսալատի բարձր մակարդակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930