«ԵՄ-ն ամեն տարի 30 մլն եվրո է փոխանցում ՀՀ կառավարությանը, և ցանկանում ենք, որ դրանք մասնավոր գրպաններում չհայտնվեն». Պյոտր Սվիտալսկի

«ԵՄ-ն ամեն տարի 30 մլն եվրո է փոխանցում ՀՀ կառավարությանը, և ցանկանում ենք, որ դրանք նպատակային ծախսվեն, մասնավոր գրպաններում չհայտնվեն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն է կատարվել։

Դեսպանը նշեց, որ ԵՄ պատվիրակության հակակոռուպցիոն գործողությունները կարող են շատ լավ օրինակ ծառայել հայաստանյան հաստատությունների համար. «Մնացածն արդեն կորոշեն անկախ դատարանները։ Մենք՝ որպես ԵՄ, լուրջ ենք վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարին՝ ոչ միայն բառերի, այլև՝ գործողությունների մակարդակով։ Մենք հետևում ենք կոռուպցիային՝ առանց հանդուրժողականության քաղաքականության»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031