Բաժիններ՝

ՌԴ-­ում մեծ հետաքրքրությամբ և սիրով են ընդունում հայկական ապրանքները. Վերոնիկա Նիկիշինա

Ռուսաստանի Դաշնությունում մեծ հետաքրքրությամբ ու սիրով են ընդունում ռուսական շուկա մուտք գործած հայկական ապրանքները: Դրանք վերաբերվում են արդյունաբերական, գյուղատնտեսական, սննդի արտադրանքներին և ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտներին: Այս մասին մայիսի 27-­ին «Եվրասիական տնտեսական միություն­ Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց ԵՏՀ առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

«Կարծում ենք, այստեղ մեծ ներուժ կա, քանի որ նոր ենք սկսում հիշել այդ արտադրանքների համը և ինչպես հայկական արտադրության, այնպես էլ համատեղ արտադրված ապրանքները ունեն մեծ ներուժ»,­-ասաց Նիկիշինան՝ հավելելով, որ նման համաժողովներն օգնում են արտահանողների գտնել գործընկերական կապեր և հասկանալ մրցակցային կողմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031