ԱՄՆ Սենատում հանրապետականներն ակնկալում են, որ Սպիտակ տունը հաշվետու կլինի Իրանում պատերազմի համար
ԱՄՆ Սենատի հանրապետականները հայտարարել են, որ ակնկալում են, որ Սպիտակ տունը հաշվետու կլինի Կոնգրեսին Իրանում պատերազմի համար, քանի որ լրանում է այս հակամարտության համար օրենսդիրների թույլտվությունը ստանալու օրենքով սահմանված ժամկետը, հայտնում է CNN հեռուստաալիքը։
Սենատի հատկացումների հանձնաժողովը գլխավորող սենատոր Սյուզան Քոլինզը հեռուստաալիքին հայտնել է, որ Ռազմական լիազորությունների մասին օրենքով սահմանված 60-օրյա ժամկետի ավարտից հետո, որն, ինչպես սպասվում է, կլրանա այս շաբաթվա վերջին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը, հակառակ դեպքում Կոնգրեսը կարող է արգելափակել այն։ Երկու տարբերակ է, բայց Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկի»։
Իր հերթին Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ, սենատոր Մայք Ռաունդսն ասել է, թե կզարմանա, եթե Դոնալդ Թրամփը չպահանջի ևս 30 օրով երկարաձգել Կոնգրեսի թույլտվությունը ստանալու ժամկետը, ինչն ԱՄՆ նախագահը կարող է օրինական կերպով անել, եթե կարողանա հիմնավորել անվտանգ կրճատման անհրաժեշտությունը։
«Այդ ժամանակահատվածում մենք հարցեր կտանք»,- ասել է Ռաունդսը՝ հավելելով, թե ակնկալում է, որ սենատորներն այս շաբաթ ավելի ուշ հատկացումների հանձնաժողովի լսումների փակ հատվածում դրա մասին կհարցնեն պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին։
«Մենք, միանշանակ, ցանկանում ենք պատասխաններ ստանալ, և եթե դրանք պետք է գաղտնի լինեն, թող այդպես լինի»,- հավելել է սենատորը։
news.am



