Մյանմարի արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին ընդունել է Մայանմարի, Սինգապուրի և Բանգլադեշի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Զավեն վարդապետ Յազիչյանին:
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական:
«Սերն ուժե՛ղ է ատելությունից».-սա էր Մանչեսթրում ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի լեյտմոտիվը, ահաբեկչություն, որ կատարվեց մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգին։
Նախագծի հեղինակները հիմնավորել են, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք։
Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է:
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից էլ պարզ է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի՝ բազմաբնակարան շենքերում՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 4 հողամաս: 2012 թվականին նա ունեցել է 3 ավտոմեքենա՝ 1 Audi A4, 1 Mitsubishi Pajero եւ 1 VAZ 2121 տեսակի ավտոմեքենա, իսկ 2014 թվականին նա 35 հազար ԱՄՆ դոլարով գնել է Mercedes-Benz G500 տեսակի մեքենա։
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնների բաշխման գործընթացը դեռ չի ավարտվել: Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ առաջիկայում դեռ մի քանի նշանակումներ կլինեն:
Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր, քան Շարմազանովինը, նրան քվեարկել էր կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Շարմազանովի օգտին՝ 84-ը, դեմ՝ 13, և 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։
Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք:
Չինաստանի Լյաոնինի նահանգի Շենյան քաղաքի բնակիչը վզափոկով կոկորդիլոսի հետ շրջել է մարդաշատ փողոցներով, իսկ այնուհետեւ դրանից խորոված է պատրաստել:
Մեծ Բրիտանիայի Բրիդփորտ քաղաքում ընտանիքը չորս օրում կարողացել է կառուցել տուն՝ վեց ննջարաններով:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արտահաստիքային խորհրդական Արմեն Օգանեսյանն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը «հեռուստատեսության և ռադիոհեռարձակման աշխատակից» մասնագիտացմամբ:
«Ես, օրինակ, հայկական կողմից որևէ խոչընդոտ կամ դեմ կարծիք չեմ տեսել, իսկ Ադրբեջանը դեմ է։ Այդտեղից հարց է առաջանում՝ ո՞վ է շահագրգռված հարցի լուծման ուժային տարբերակի մեջ։ Բնականաբար, այն կողմը, որը խոսում է հակամարտության կարգավորման ուժային տարբերակի մասին։ Դա Ադրբեջանն է»։
«Ընդհանրապես հարկավոր է հաշվի նստել իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որովհետև հնարավոր է այլ կառույցներ նույնպես, այդ ահաբեկչությունների ազդեցության տակ լինելով, փորձեն ակտիվանալ Արևմուտքում»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում Իսրայելից ժամանել է Իտալիա:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ քաղաքական է դարձել Ադրբեջանում, այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանության արդյունքում։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա ղեկավարությունից որեւէ մեկը կասի, որ հնարավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գնալ փոխզիջումների»:
Մանչեսթերում ահաբեկչությունն իրականացրել է 22-ամյա Սալման Աբեդին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, չնայած Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը, կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի և «յոթնյակի» գագաթնաժողովներին:
«Վարչապետն արդեն նշանակվել է, մնացածն էլ օրենքով սահմանված կարգով կնշանակվեն կամ կվերանշանակվեն, և օրենքով սահմանված կարգով ծրագիրը կներկայացնեն Ազգային ժողով, որպեսզի մենք հաստատենք»,- ասաց նա։
Անդամահատված մարզիկը աշխարհի չեմպիոն է դարձել:
ԱՄՆ-ի վարչակազմը մայիսի 22-ին Կոնգրես է ուղարկել 2018 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսված է երկրի պաշտպանության նախարարության ծախսերի էական ավելացում։
Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր առաջին արտերկրյա այցը, իր հայրենի Միացյալ Նահանգներում շարունակվում է քննարկվել Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ի իրենց հայտարարության մեջ թիրախավորված նշում են Ադրբեջանի գործողությունը, և սա նոր միտում է: Կարծում եմ, որ հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի նման ուղղվածությունը, մասնավորապես, որ սկսեն իրականացվել Վիեննայում ընդունված որոշումները, որոնք նախատեսում են հետաքննության մեխանիզմների ստեղծումը սահմանի վրա»,- նշեց Սաֆրաստյանը:
«Պետք է նշեմ, որ երկու երկրների նախագահների աջակցությամբ մուտքի արտոնագրի ռեժիմը հանվեց, որի արդյունքում զբոսաշրջիկների հոսքը Հայաստան մեծացել է: Այն կհանգեցնի ներդրումների ավելացմանը և երկրների միջև առևտրատն տեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջջադը:
ԱՄՆ-ն զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնք պիտի մասնակցեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը:
«Հաշվի առնելով, որ Հայաստանը ունի շատ հարուստ ջրային ռեսուրսներ, կարծում եմ՝ ձկնաբուծության ոլորտում կարելի է հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Արտադրության ոլորտում կարելի է ծրագրեր իրականացնել հատկապես իշխան ձկնատեսակի բուծման առումով: Կան շատ հզոր շուկաներ այդ ապրանքատեսակի իրացման համար»,- ասաց Մահմուդ Հոջջաթին:
Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել լուրջ վերքեր ստացած 12 երեխաներ:
Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բռնի ուժով բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար:
«Թուրքիան, ակտիվացնելով դիրքերը Հարավային Կովկասում, փորձում է իր արժեքը որոշ չափով բարձրացնել ամերիկացիների աչքում և կորզել զիջումներ՝ կապված քրդերի և Գյուլենի հետ»,- նշեց Սաֆրաստյանը:
Ահաբեկիչներն սկսել են ավտոմեքենաներն օգտագործել որպես նոր տեսակի զենք, ուստի փողոցում հասարակ մարդկանց գրոհներից պաշտպանելն անհնարին էդառնում: