Երևանում մայիսի 27-ին մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը մասնակցել է ընդունելության:
«Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձեւավորվել եւ զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Շերիֆ Իսմայիլին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ:
Շրի-Լանկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 100 մարդ, ևս 99-ը համարվում է անհետ կորած:
Քաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90-րդ տարում Վիրգինիա նահանգի ՖոլսՉերչ քաղաքի հիվանդանոցում:
Մի քանի օր է՝ Ադրբեջանն ընկել է իր իսկ լարած թակարդը: Այդ երկրում ավանդույթ է՝ պատերազմի կամ կոնկրետ ռազմական գործողության զոհերի թիվը ներկայացնել ըստ պահի հարմարավետության և շահեկանության:
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր։ Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ․, սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում։ Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով։ Հատկապես ոգևորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք։
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ։
Կարեն Կարապետյանը մնալու ցանկություն պետք է ունենա և պետք է հնարավորություն կարողանա ստեղծել իր համար, որովհետև խոսքն արդեն 100 օրվա մասին չէ: Եթե կառավարությունը կարողանա մեկ տարում կատարել քայլեր, որոնք հասարակության մեջ կառաջացնեն այն զգացողությունը, որ գործող կառավարությունը իրավիճակի փոփոխության հնարավորություն ունի, ապա Կարեն Կարապետյանը, բնականաբար, կմնա:
ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։
Առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաև՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ:
Լողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին ասված է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում:
Տաքսի պատվիրելու Uber Technologies Inc օնլայն ծառայությունը սխալ հաշվարկներ է կատարել, ինչի հետևանքով Նյու Յորքի վարորդները, որոնք աշխատել են ընկերության հետ, կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ:
«Մոսկվան ցանկանում է առաջ մղել Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումների եռակողմ ֆորմատը, ինչպես եղավ Սանկտ Պետերբուրգում, երբ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Վլադիմիր Պուտինի ուղղակի հովանու ներքո, որը հաստատում է այդ նոր դիվանագիտական ռազմավարությունը»:
ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները գտնում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ներառվել է աշխարհի 10 երկրների թվում, որտեղ արտահանվում է ռուսական օղու մեծ քանակություն:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով:
Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերն արդեն հայտնի են: Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրել է փակ քվեարկությամբ:
Պետության կողմից մասնավորի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե պետությունն այդ ձեռնարկություններում որոշակի պայմաններով մասնավոր ներդրումներ ներգրավեր, և գործընկերային հարաբերություններ ստեղծելով՝ փորձեր ավելի արդյունավետ կառավարել պետական ձեռնարկությունները, այլ ոչ թե՝ դրանք հաներ վաճառքի.
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել է, որ ղեկի առջեւ առեւանգիչ է նստած:
Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ:
Մինսկը ռուսաստանցիների համար ամենաէժան էքսկուրսիոն ուղղությունն է դարձել առաջիկա ամառվա համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ նշանակելու մասին:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է պատրիարքարանի ղեկը Գարեգին Բեքչյանին փոխանցելու: Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին»,- ասաց նա:
Միացյալ Նահանգներն է ողջ պատասխանատվությունը կրում ամերիկյան մամուլ գաղտնի տեղեկատվության արտահոսի համար՝ կապված է Մանչեսթրում իրականացված ահաբեկչական գործողության հետ:
Իրանը մտադիր է առաջիկա հինգ տարում նավթի հանույթը ավելացնել 20 տոկոսով՝ օրական մինչեւ 5 մլն բարել:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Անվտանգության ազգային խորհրդի արտահերթ նիստ է գումարում՝ երկրի հարավում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա կատարված հարձակման կապակցությամբ: