Մարոկկոյի իշխանությունները երկրի ազգային անվտանգությանը սպառնացող 20 անձի են ձերբակալել
Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են 20 մարդու, ովքեր մեղադրվում են հասարակական կարգի խախտման և ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հետաքննության առաջին արդյունքները ցույց են տվել, որ հանցագործությանը մասնակից անձինք արտասահման գումարային փոխանցումներից եկամուտ են ստացել ու իրականացրել են գործողություններ, որոնք սպառնացել են թագավորության ամբողջականությանը, դրա ինստիտուտներին ու պետական խորհրդանիշներին»,- ասվում է Մորակկոյի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Reuters գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ալԽոսեյմա քաղաքում բախումների արդյունքում: Քաղաքում իրադրությունը շարունակում է անհանգիստ մնալ դեռևս 2016 թվականի հոկտեմբերից, երբ տեղացի ձկնորսին սպանել էին աղբատար մեքենայում, որտեղից նա փորձել էր դուրս բերել ոստիկանության կողմից բռնագրավված ձուկը: Ձկնորսի մահը պատճառ էր դարձել բողոքի մեծ ալիքի՝ ընդդեմ կաշառակերության ու անարդարության: