Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալանը գրում է. «Կարծես թե Սամվել Կարապետյանի թիմը գործարկում է ամենօրյա ֆորմատ՝ 5 հարց Սամվել Կարապետյանին: Հարցերին եւ պատասխանների բովանդակությանը հետաքրքրվողները բնակաաբար ծանոթանում են տեսանյութի եւ լրահոսի միջոցով:

Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որը ինձ հետաքրքրել է դրանից զատ: Ինձ հետաքրքրել է այսպես ասած՝ անտուրաժը: Ընդ որում, սկսած թերեւս այն՝ ավելի մեծ խորհրդակցության տեսանյութից: Խոսքն այն մասին է, որ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը՝ մեծ խորհրդակցությունն ու հարցուպատասխանի տեսանյութը, ըստ էության կազմված են պետական փաթեթով: Նկատի ունեմ դրոշների ու զինանշերի առկայությունը, ընդհանուր ֆոնային նկարագիրը:

Ըստ իս, դա չի կարող լինել պարզապես «դիզայն»: Հարցն այն է, որ մատուցման փաթեթը ակնհայտորեն ձեւավորում է հանրային համարժեք ընկալում: Հետեւաբար, այն նաեւ առաջացնում է դրան համարժեք պատասխանատվություն՝ այդ ձեւավորված ընկալման համար:

Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանն ու թիմը կարող էին ուշադրությունից դուրս թողնել այդ հանգամանքը, «մոռանալ» այդ մասին: Հետեւաբար, այս հանգամանքն է, որ անձամբ իմ ուշադրությունը գրավում է հենց այդ փաթեթավորման մասով:

Մեծ հաշվով, դրանով Սամվել Կարապետյանը ինքնին ստանձնում է որոշակի հանձառություն եւ պատասխանատվություն, որոշակի բարձր նշաձող: Կրկնեմ, նրա փորձառությամբ մարդը չի կարող անբռնազբոս վարվել դրանից բխող պատասխանատվության հանգամանքի հետ: Ըստ այդմ, այդ նշաձողը սահմանվում է միանգամայն մտածված: Կրկնեմ, սա է, որ հանգամանքը դարձնում է բավականին հետաքրքիր եւ ինչ որ իմաստով ինտրիգային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930