Բաժիններ՝

Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո»  գրքի շնորհանդեսը:

Ըստ թուրքական «NTV» հեռուստալիքի կայքի՝ շնորհանդեսին ներկա են եղել գրիքի հեղինակ Էմինա Թեմելը, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև անձամբ ինքը Զաքարյանը և  մի շարք այլ մարդիկ:

Գրքում մասնավորապես ներկայացված է , թե ինչպես է Զաքարյանը իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների: Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես հեղինակը ընթերցողին է ներկայացնում Զաքարյանի և  Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն,  երջանիկ ավարտ չի ունեցել:

Գրքում նաև անդրադարձ է կատարվում  Թուրքիայի պատմության սև էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին:

Ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս