Ամեն ամիս 1 դրամ աշխատավարձս փոխանցելու եմ «վարչաբենդին»․ Սամվել Կարապետյան

«Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձով.  «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցների շարքը շարունակվում է նույն կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հետ:

Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իր թիմից հայտնի հետախույզ Կանդազի ձերբակալությանը, արձագանքել է․ «Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում։ Մենք պետք է պատրաստ լինենք, որտեղ այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները,կոնկրետ՝ Ալիևի պահանջները։ Բոլոր հայրենասեր մարդիկ թիրախում են։ Ինչը չկարողացավ անել Ալիևը և Ադրբեջանը 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով՝ մեր հաղթանակից հետո, հերոսները նորից դառնալու են հերոս»։

Հաջորդ հարցին,թե Կառավարության առաջին նիստի հետ կապված արդյոք ունե՞ք պլաններ և ինչպե՞ս է ծախսելու Սամվել Կարապետյանը 1 դրամ աշխատավարձը, պատասխանել է․

«Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն էլ չի ունենալու պարգևավճարներ ստանա, կառաջարկեմ, որպեսզի «վարչաբենդը» շարունակի իր գործունեությունը, ես ամեն ամիս 1 դրամ փոխանցելու եմ «վարչաբենդին»։ Եթե, իհարկե․ իրենք ընդունեն, գուցե արդեն շատ փո՞ղ ունեն»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930