Երեկ վարչապետի որոշմամբ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, որը նշանակվել էր նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի օրոք եւ նրա մտերիմներից էր, ազատվել է աշխատանքից: Թե ով կփոխարինի նրան, երեկ չհստակեցվեց։
Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին:
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում (Սաքսոնիա Անհալտի երկրամաս), հայտնվել է քահանառոբոտ, որն օրհնություն է տալիս հավատացյալներին եւ Աստվածաշունչ է ընթերցում:
Դուբայի ոստիկանությունն անօդաչու թռչող ապարատ է ստեղծել ռումբերի վնասազերծման համար:
«Ջարեդը Նյու Յորքի անշարժ գույքի ամենահաջողակ գործարարներից է և ես շատ հպարտ եմ նրանով»,- հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:
«Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը»:
Արգենտինայի խորհրդարանում հունիսի 5-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին տեղի է ունենալու միջոցառում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչող օրինագծի ընդունման 10-ամյակի կապակցությամբ:
Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն հաստատել է, որ հունիսի 4-ին Մանչեստերում կկայան իր բարեգործական համերգը, որից ստացվելիք հասույթը կուղղվի նախորդ շաբաթ այս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին և տուժածներին:
Անցյալում եւ ընթացիկ դարում ԱՄՆ-ի վարած տարբեր պատերազմներին մասնակցած ավելի քան 80 հազար ամերիկացի զինծառայողներ համարվում են անհայտ կորածներ:
«Սերբիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական եմ տալիս»:
Կոպենհագենի նավահանգստում Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի հերոսուհուն պատկերող արձանը վերստին վանդալիզմի օբյեկտ է դարձել:
«Բոլորս հավաքվում ենք, ճաշերն ենք պատրաստում, սրահն ենք պատրաստում, որպեսզի ինչ որ գոյանա այս համերգից, ուղղվի որպես օգնություն Տավուշի որբերին»:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Էստոնիայի իշխանությունների այդ քայլերը եւ հույս հայտնել, որ շուտով Էստոնիան կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը:
«Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։
«Հակառակը, ես պնդում եմ, որ կադրային բազան շատ է, և ընտրության մեջ նույնիսկ դժվարանում ենք»:
«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել մոտավորպես 70 հազար միգրանտներ ու փախստականներ:
Հայաստանի արտգործնախարարը ափսոսանք հայտնեց Երևանում տեղակայված, մեր տարածաշրջանում գործող ԵԱՀԿ միակ գրասենյակի մանդատի կասեցման առնչությամբ՝ արձանագրելով, որ Ադրբեջանը չխորշեց չարաշահել ԵԱՀԿ շրջանակներում վետոյի իրավունքը և այդպիսով արգելափակել գրասենյակի հետագա գործունեությունը: Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ գրասենյակի իրականացրած աշխատանքներն ու ծրագրերը կշարունակվեն այլ ձևաչափերով:
Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը պաշտպանել է Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։
Եկեք ճիշտ հասկանանք. եթե խոսքը վերաբերում է ճանաչմանը, այդ ուղղությամբ պետք է աշխատել, և Ղարաբաղի իշխանությունները բացահայտ աշխատում են այդ ուղղությամբ:
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն երկրի նախագահի ընտրություններում կարող է հույս դնել ավելի մեծ ընտրազանգվածի աջակցության վրա, քան պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մասնակցում է համատեղ զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել է, որ երկիրն աջակցում է Վրաստանին ՆԱՏՕին նրա ինտեգրացման ճանապարհին։
Հիվանդների եւ հաշմանդամների խնամքի շուրջ 230 ֆիրմաներ, որոնք հիմնել են նախկին ԽՍՀՄ-ից գաղթածները, ստեղծել են մատուցված ծառայությունների հաշիվների միասնացված կեղծման համակարգ, եւ այդ համակարգը գոյություն ունի Գերմանիայի զգալի մասում:
Պենտագոնն աշխատում է «հետախուզության տեխօժանդակության ծառայության» ստեղծման վրա, որը կգործի Բալկաններում եւ Արեւելյան Եվրոպայում:
Ադրբեջանում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվի քննչական մեկուսարանում հանդիպել է մոր՝ Բելլա Լապշինայի հետ:
Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև սկսվելու է որոշակի մրցապայքար՝ իշխանությունը ստանձնելու համար։
«Մնացածը պահպանվել է, որովհետև աշխատակազմի ղեկավարի գործառույթները բավական լայն են, և պատճառ չկար, որ նրա աշխատավարձը նվազի»։