Թուրքիայից Իրան արտահանումը նվազել է 13%-ով

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել (TÜİK) Թուրքիայի և Իրանի առևտրային հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2026-ի հունվար-փետրվար ամիսների ընթացքում երկկողմ առևտրի ծավալը կազմել է 918 մլն դոլար, ինչը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ 3%-ով ավելի քիչ է։

Նույն ժամանակահատվածում Թուրքիայից Իրան արտահանումը նվազել է 13%-ով՝ հասնելով 453 մլն դոլարի, իսկ անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսներին այս թիվը կազմել է 524 մլն դոլար։ Ի տարբերություն դրա, Իրանից Թուրքիա ատահանման ծավալներն աճել են 10%-ով՝ հասնելով 465 մլն դոլարի, իսկ 2026-ի նույն ժամանակահատվածում Թուրքիան Իրանից ներմուծել է 424 մլն դոլարի արտադրանք։

Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Contemporary Economy» կայքին, Եվրոպական հանձնաժողովի վիճակագրական կենտրոնը հայտնել է, որ Իրանը 2026-ի առաջին երկու ամիսներին Թուրքիա է արտահանել ընդհանուր առմամբ 930 մլն խորանարդ մետր բնական գազ։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.5 անգամ ավելի է։ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին Իրանը Թուրքիա էր արտահանել 270 մլն խորանարդ մետր գազ։

Իրանի բնական գազի արտահանումը Թուրքիա 2025-ին նախորդ տարվա համեմատ աճել է 16-ով՝ հասնելով 8 մլրդ 170 մլն խորանարդ մետրի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930