Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ծարավից տոչորվող օձին ջուր են խմեցրել շշով

Համացանցում հրապարակել են օձի տեսագրությունը, որը ջուր է խմում շշով: Ինչպես գրել է Daily Mail­-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում: Տեսահոլովակում երեւում Էէ, թե ինչպես է օձն ագահաբար ջուր խմում շշով, որը բռնել է կադրից դուրս գտնվող մարդը: Երբ շշի պարունակությունը վերջացել է, սողունը հեռացել է:

Հրատարակությունը նշում է, որ Ռուբ Էլ Խալի անապատում, որտեղ է, ենթադրաբար, տեղի է ունեցել մարդու հետ օձի հանդիպումը, ջերմաստիճանը կազմում Է ըստ Ցելսիուսի 40 – 50 աստիճան:

Ավելի վաղ նման դեպք է տեղի ունեցել Հնդկաստանում թագավորական կոբրայի հետ, որը սողացել է բնակավայր ջուր չլինելու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=t6ODBVlEsGs

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս