Բաբլոյանը հերքում է Ազգային ժողովում կադրային ջարդի մասին լուրերը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կադրային ջարդ չկա: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով իր 16 խորհրդականների և օգնականների կրճատելու որոշմանը, նշեց, որ այդ մարդիկ բանիմաց և արժանի մարդիկ են, սակայն ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի:

«Մենք համաձայնեցրել ենք բոլոր մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր պետք է դուրս գային, և այդ ամենը շատ գեղեցիկ ձևով իրականացնում ենք՝ չնեղացնելով մարդուն: Այդ մարդիկ արժանի, բանիմաց մարդիկ են: Միաժամանակ, կազմակերպությունը պետք է ունենա այնքան աշխատակից, որքան կարիք ունի»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ իր համար ընտրում է այնքան աշխատակիցներ, որքան անհրաժեշտ է:

ՀՀ ԱԺ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ իր 22 օգնականներից և խորհրդականներից 16­-ի հաստիքները կրճատելու որոշում է կայացրել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031