Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել գահից Ակիհիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին:
Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է մի շարք երկրների, այդ թվում և Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր նոր ահաբեկչությունների առնչությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարական տալ, չնայած այն բանին, որ նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը:
Իրանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վան Ին քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է գլխավոր քարտուղարի զեկույցն «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի մասին:
Մինչ միջազգային հարաբերություններում շարունակում է պահպանվել լարվածությունը Կատարի շուրջ, պաշտոնական Անկարան հայտարարել է այդ երկրում նախատեսվող ռազմաբազայում նաև ռազմական ինքնաթիռներ ու նավեր ուղարկելու մտադրության մասին:
Նիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել է՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում թվարկված են այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կասկածվում են ահաբեկչության մեջ եւ որոնք ուղղակի աջակցություն են ստանում Կատարի կողմից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ևս հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը վերընտրվել է խորհրդարանում: Հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում կառավարության ղեկավարի օգտին Բերքշիրի կոմսության Մեյդենհեդի ընտրատարածքում քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ: Այս արդյունքն ապահովել է վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի հաղթանակը։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: Այդ մասին վկայում են 650 ընտրատարածքներից 633-ից ստացված քվեարկության վերջնական արդյունքները:
Դանիել Իոաննիսյանի դեմ հարուցված քաղհայցը կարող է մնալ իշխանությունների կոկորդին։ Հիշեցնենք, որ խոսքը ՀՀԿ-ական այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին և այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից և հրապարակվել։
Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլատով» գեղարվեստական ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին:
Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։
Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ, իրականացնում է խաղաղ բանակցությունների տորպեդահարման քաղաքականություն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է, թե ովքեր են ղեկավարելու հայկական պատվիրակությունները միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:
«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ=ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ:
Դերասան Լեոնարդո դի Կապրիոն, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն եւ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմն պայմանագիր են ստորագրել կալիֆոռնիական ծովախոզերի պաշտպանության վերաբերյալ:
ԱՄՆ-ն Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ հասցրել է նոր ավիացիոն հարված այն բանից հետո, երբ նրանք հանդես են եկել ամերիկյան աջակցությունից օգտվող զինված խմբավորումների դեմ:
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը պատասխանել է օրեր առաջ Թբիլիսիում առևանգված և անօրինական ճանապարհով Բաքվին հանձնված լրագրող Աֆղան Մուխտարլըի՝ Վրաստանի դեսպանին հանդիպելու պահանջին:
Հասկանալի լինելու համար, թեստերում ներառված որոշ բառեր օգտագործելիս՝ կներկայացնեմ դրանց բացատրությունը: Նախապես ներողություն խնդրելով այն ընթերցողներից, ովքեր գիտեն այդ բառերի իմաստը, բնականաբար:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրա եղբայր Սաբահադդին Մամեդովը նշել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, Հիլալ Մամեդովին է այցելել թաղային ոստիկանը և նրան առաջարկել այցելել իր գրասենյակ՝ դատապարտվածների հետ պրոֆիլակտիկ աշխատանքի նպատակով:
Ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել է Star Tribune թերթին:
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը շարունակելու հույս է հայտնել և ընդգծել, որ «կապված չէ» Մոսկվայի հետ
«Դրանք իրականում տարբեր հարցեր են և պետք չէ Իրանի Թուրքիայի հարաբերությունների` այս փուլում լավացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ղարաբաղի խնդրի հետ կապված, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Իրանի շահերը տարբերվում են Թուրքիայի շահերից: Այստեղ Իրանը չի պատրաստվում զիջումներ անել այլ հարթություններում դիվիդենտներ ստանալու համար: Հյուսիսային հատվածը Իրանի համար ևս շատ կարևոր է»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգի բնակչուհին, որը 11 տարի առաջ կորցրել է լսողությունը, անցել է America՚s Got Talent (Ամերիկայում կան տաղանդներ) հեռուստաշոուի փուլը:
«Արդարադատության ոլորտը շատ արագ բարեփոխել երբևէ հնարավոր չէ, նկատի ունեմ ԱՆ-ի ներոք գտնվող բոլոր հարցերը, կարևոր է ունենալ հստակ ծրագիր, ներկայացնել հանրությանը և ունենալ հստակ ժամկետներ»: