Բրիտանացի պահպանողականները զրկվեցին խորհրդարանական մեծամասնությունից
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: Այդ մասին վկայում են 650 ընտրատարածքներից 633-ից ստացված քվեարկության վերջնական արդյունքները:
Վարչապետ Թրեզա Մեյի կուսակցությունն առայժմ երաշխավորել է 308 պատգամավորական մանդատ: Մինչ այժմ քվեարկության արդյունքները չեն ամփոփվել 17 ընտրատարածքներում: Սակայն, նույնիսկ եթե բոլոր դրանցում հաղթեն թորիները, նրանք չեն կարողանա ապահովել 326 տեղ, ինչն անհրաժեշտ է մեծամասնության կառավարություն կազմելու համար, առանց այլ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցության Ըստ վերջին տվյալների՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունն ստացել է 34 տեղ, լիբերալ դեմոկրատները՝ 12, մնացածները՝ ևս 21 տեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: