
Ամերիկացի բժիշկները ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել

Ամերիկացի բժիշկները հավի ձվի նոր օգտակար հատկություն են հայտնաբերել. դրա գործածումը նպաստում է կրտսեր տարիքի երեխաների աճին եւ նրանց զարգացման դանդաղումների նվազեցմանը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Pediatrics հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է Սենտ Լուիսի Վաշինգտոնի համալսարանը (Միսուրիի նահանգ, ԱՄՆ):
Գիտնականների գնահատումների համաձայն՝ ձու գործածելիս օրգանիզմի զարգացումը բարելավվում է միջին հաշվով 1,47 անգամ այն դեպքերի համեմատությամբ, երբ այն չի օգտագործվում սնունդ պատրաստելիս:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություն: Դրան մասնակցել են վեցից մինչեւ ինն ամսական էկվադորցի երեխաներ, որոնք վեց ամսվա ընթացքում օրական մեկ ձու են կերել: