«Դովլատով» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին
Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլատով» գեղարվեստական ֆիլմը վարձույթում կհայտնվի 2017 թվականի վերջին: Այդ մասին «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը հունիսի 5-ին հայտնել է «Հեղափոխություն եւ գրականություն» կլոր սեղանի ընթացքում: «Լենֆիլմն» ավարտել է «Դովլատով» կինոնկարի նկարահանումը»,-ասել է Պիչուգինը:- Ժապավենը թողարկելու ենք տարվա վերջին»:
Ֆիլմը նկարահանվել է կենսագրական մելոդրամայի ժանրում, այն պատմում է 1971 թվականին գրող Սերգեյ Դովլատովի կյանքի լենինգրադյան չորս օրերի մասին: Ռեժիսորը վերստեղծել է ցուցադրվող ժամանակաշրջանի կոլորիտը. 1970-ական թվականների սկզբի Լենինգրադի աշխարհիկ կյանքը, «Սայգոն» սրճարանը, Դրամատիկական մեծ թատրոնի ծաղկուն շրջանը, «Լենֆիլմ» կինոստուդիան:
Ֆիլմում տեղ են գտել գլխավոր հերոսի եւ երիտասարդ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու խոսակցությունների տեսարանները: Կինոնկարն արծարծում է ռուսական եւ եվրոպական մշակույթի համար հավերժական բարոյական ընտրության հարցը: Դովլատովի դերում նկարահանվել է սերբ դերասան Միլան Մարիչը: Մյուս դերականարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արտուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: