Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողին տեսակցել է մայրը

Թուրքական Հասանքեյֆ բնակավայրում լուսանկարելիս ձերբակալված և մեկ ամիս շարունակ արտաքսվելու նպատակով Թուրքիայում պահվող ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեփարդոնը հանդիպել է մոր հետ: Այս մասին հայտնում է Deustche Welle-ն:

Հանդիպումից հետո մայրը պատմել է, որ որդին այնքան է հուզվել, որ չի կարողացել զսպել արցունքները: Նա Դեփարդոնի համար գրքեր ու թերթեր է տարել: Այցելության ժամանակ մորն ուղեկցել են Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչն ու «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելոիրը: Վերջինս կոչ է արել ազատ արձակել ֆրանսիացի լրագրողին՝ ընդգծելով, որ լուսանկարելը չի ենթադրում ահաբեկիչ լինել:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ևս հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս