ՄԱԿ-ը նախազգուշացրել է Թուրքիային ԻՊ հնարավոր ահաբեկչության վերաբերյալ
Միավորված ազգերի կազմակերպությունը նախազգուշացրել է մի շարք երկրների, այդ թվում և Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր նոր ահաբեկչությունների առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԻՊ սպառնալիքի մասին քննարկման ժամանակ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ջեֆրի Ֆելթմանը նշել է, որ ԻՊ-ն կոչ է անում իր անդամներին հարձակումներ իրականացնել Բելգիայում, Անլգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում և Թուրքիայում:
Քննարկման ժամանակ նշվել է նաև, որ վերջին շրջանում նվազել է ահաբեկչական խմբավորմանը միացող օտարերկրացիների թիվը: