Լեոնարդո դի Կապրիոն Մեքսիկայի նախագահին համոզել է օգնել ծովախոզերին
Դերասան Լեոնարդո դի Կապրիոն, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն եւ մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմն պայմանագիր են ստորագրել կալիֆոռնիական ծովախոզերի պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter հրատարակությունը:
Պայմանագրի համաձայն՝ Մեքսիկան Կալիֆոռնիական ծոցի հյուսիսում լիովին կարգելի ձկնորսության համար այսպես կոչված քիմուխտային ցանցերի օգտագործումը:
Քիմուխտային ցանցերը կիրառվում են տոտոաբա ձկան որսի համար, որը նրբախորտիկ է համարվում Չինաստանում: Դրանք են կալիֆոռնիական ծովախոզերի պոպուլյացիայի կրճատման գլխավոր պատճառը: Սեւ շուկայում տոտոաբայի մեկ կիլոգրամ լողափամփուշտի համար վճարում են հազար դոլար, ահա թե ինչու ձկնորսության այդ մեթոդի օգտագործումը սահմանափակելու նախկին փորձերը արդյունք չեն տվել: