Օլիվեր Սթոունը Պուտինի մասին իր ֆիլմը ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունները կարգավորելու փորձ է համարում
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմը, որը նկարահանվել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք զրույցների հիման վրա, համարում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավելու փորձ: Ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել է Star Tribune թերթին:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է հասկանալ մյուս տեսակետը»,- մեջբերում է անում հրատարակությունը նրա խոսքից: «Ես շահագրգռված եմ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու հարցում»,- հավելել է Սթոունը:
Պուտինը եւ Սթոունն անցկացրել են մի քանի զրույցներ, որոնց հիման վրա նկարահանվել է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ: Այն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12 – 15-ը: Առայժմ եթեր են տրվել հարցազրույցի սոսկ մի քանի դրվագներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: