ԱՄՆ-ի նախագահի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ իր հոր՝ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի նկատմամբ նման անբարյացակամություն չէր սպասում։
Գրող, գրականագետ Չինգիզ Հուսեյնովն իր վրդովմունքն է արտահայտել 2017 թ. մայիսի 29-ին Թբիլիսիում գտնվող լրագրող Աֆղան Մուխտարլիին առևանգելու և նրան Բաքվում բանտարկելու փաստի կապակցությամբ:
Մոսկվայում Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառումներն ու ժողովրդական զբոսահանդեսներն արդեն շուրջ 270 հազար մարդ են հավաքել:
Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցվել է 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում:
«Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ապատուրայը:
Սինգապուրի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ՝ տեղի մանկապարտեզի դաստիարակչուհուն, որը փորձում էր միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, կարող էր ԱՄՆ-ի հետախուզությունից փող ստանալ տեղեկատվության դիմաց, մահվան օրը նա մոտն ունեցել է կանխիկ 120 հազար դոլար, որը նրան կարող էր հանձնած լինել կապավորը:
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց զինադադարի անժամկետ համաձայնագիրը: Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության կարգավորման քաղաքական փուլին:
Մարդու իրավունքների պաշտպան, միջազգային Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Թաներ Քըլըչին կալանավորելու մասին որոշումը լրջագույն անարդարություն է:
Եվրախորհրդարանի (ԵԽ) վարչակազմն առաջարկել է քանդել Բրյուսելում վեհաժողովի կենտրոնակայանի գլխավոր շենքերից մեկը՝ դրա տեղում կառուցելով նորը, որի արժեքը նախնական կարգով գնահատվում է 430 միլիոն եվրո:
«Այստեղ խաչաձևվում են տարբեր երկրների շահերը, հզոր երկրների ուժի կենտրոնների շահերը։ Այս պայմաններում այստեղ մի նոր պետության առաջացումը միանգամից իր հետ բերում է մեծ խնդիրներ՝ կապված մեծ պետությունների շահերի խաչաձևման, բախման հետ և նաև տարածաշրջանի պետությունների շահերի բախման հետ»,- ասաց պարոն Սաֆրաստյանը։
Գերմանիայում, ինչպես ենթադրվում է, ձերբակալել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման չորս զինյալների:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է իր տան շքամուտքում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է նրա կինը` Յուլյան: Նա նաև նշել է, որ ծրագրերը չեն փոխվել, և կոռուպցիայի դեմ նախատեսված ակցիան կկայանա:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն առաջարկել է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում ՌԴ-ի քաղաքացիները պարտավոր են նախօրոք տեղեկացնել Ուկրաինա այցելելու մտադրության մասին։
Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան է փախել Թուրքիայի շուրջ 400 քաղաքացի:
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստոֆ Կաստաները երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը չմասնակցածների բարձր տոկոսը որակել է «ձախողում, որը կրկնվում է»:
Ադրբեջանում հունիսի 12-ի առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ժայթքել է «Կեյրակի» կոչվող հրաբուխը:
Բելգիան ընթացիկ տարվա սկզբից ապաստանի տրամադրման հարցում մերժել է խնդրատուների 74,4 տոկոսին: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Փախստականների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գործերի գլխավոր կոմիսարիատը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն:
«Ակտիվ քաղաքականություն է, և Թուրքիան նույնիսկ չի խորշում իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս տեղակայելուց, ինչը տեղի ունեցավ և՛ Սիրիայի, և՛ Իրաքի դեպքում, հիմա էլ՝ Կատարի դեպքում»,- նկատեց թուրքագետը։
Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն։
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի գործերի նախարար Դեւիդ Դեւիսը հավաստել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչի մասին հայտնել է BBC հեռուստառադիոկորպորացիան։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը մոտ ժամանակներս կարող է ընդունել օրինագիծ, որն օրենսդրական կարգով կխստացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Հունիսի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ է տանում երկրի Նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած En Marche! շարժումը:
Վարխանում, Աբասթումևում եւ Արալ գյուղում ջրհեղեղի պատճառով վնասվել են տները և անասունների ֆերմաները:
Երևանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի: Ես քեզ մի անգամ ասել եմ՝ դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես և Հանրապետականի ղեկավարներից մեկը: Այսօրը քեզ համար շատ հիշարժան օր է՝ քո հայրիկի, իմ լուսահոգի ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ երդվեցիր, որ բարեխղճորեն ծառայելու ես Երևանին և երևանցիներին: Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը։
Կոլումբիայի օկրուգի եւ Մերիլենդի նահանգի դատախազներն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տալու հակակոռուպցիոն օրենսդրության խախտման համար, քանի որ նա, ինչպես ենթադրվում է, այլ պետություններից ֆինանսավորում է ստացել պաշտոնակալությունից հետո:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե 2018թ. հետո շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանել է, և խորհուրդ տվեց լրագրողներին՝ նայել իր նախորդ պատասխանը։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին նամակ գրած ծաղրանկարիչը դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման: