Բաժիններ՝

ՀԴԲ նախկին ղեկավարն ԱՄՆ-­ում ՌԴ դեսպանին հետախույզ չի համարում

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ=­ում Ռուսաստանի դեսպանին համարում է դիվանագետ, այլ ոչ թե հետախույզ: Նման դիրքորոշում նա հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում անցկացվող լսումների ժամանակ:

«Ես նրան չեմ համարում հետախուզության սպա, նա դիվանագետ է»,-­ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, ասել է Կոմին:

Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում «ծառայում է հետախուզության աշխատակիցների հզոր թիմ» և դեսպանը պետք է տեղյակ լինի նրանցից ու շատ ակտիվ հետախուզական օպերացիաներից, որոնց մի մասն անցկացվում է ԱՄՆ­-ում»:

Կոմին հաստատել է, որ ՀԴԲ­-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար այս թեմայով կազմակերպել է բրիֆինգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս