Բաժիններ՝

Թերեզա Մեյը վերընտրվեց խորհրդարանում

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը վերընտրվել է խորհրդարանում: Հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում կառավարության ղեկավարի օգտին Բերքշիրի կոմսության Մեյդենհեդի ընտրատարածքում քվեարկել է ավելի քան 37 հազար մարդ: Այս արդյունքն ապահովել է վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի հաղթանակը։

Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիային կայունություն է հարկավոր: «Մենք սպասում ենք ափոփիչ արդյունքներին, երկրին անհրաժեշտ է կայունության շրջան և, ինչպիսին էլ որ լիենեն արդյունքները, մենք կկատարենք մեր հանձնառությունները և կապահովենք այդ կայունությունը»,- ասել է նա:

Նաև Համայնքների պալատում վերընտրվել են Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության կառավարող կաբինետի երեք հանգուցային անդամներ՝ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը, արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը և պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը: Այս մասին հայտնի է դարձել այն երեք ընտրատարածքներում քվեարկության արդյունքների հրապարակումից հետո, որոնք նրանք ներկայացնում են ստորին պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս