
ԱՄՆ-ը նոր ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ

ԱՄՆ-ն Սիրիայի կառավարամետ ուժերի ուղղությամբ հասցրել է նոր ավիացիոն հարված այն բանից հետո, երբ նրանք հանդես են եկել ամերիկյան աջակցությունից օգտվող զինված խմբավորումների դեմ: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնն ՝ իր թվիթերյան միկրոբլոգի միջոցով: