Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. զեկույց
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, թե բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքներում, վկայում են Եվրահանձնաժողովի համար պատրաստած հարցման արդյունքները։
Հետազոտողները հարցում են անցկացրել ԵՄ տարբեր երկրների 30 հազար քաղաքացիների շրջանում՝ կարծո՞ւմ են արդյոք բռնի սեքսը թույլատրելի տարբեր հանգամանքներում, օրինակ՝ եթե մարդը չափազանց բաց հագուստ է կրում կամ հարբած է։
Պարզվում է, որ հարցվածների 27%-ը թույլատրելի է համարում հնարավոր հանգամանքների ցուցակից նվազագույնը մեկ կետով։
12%-ը արդարացնում է բռնաբարությունը, եթե զոհը ընդունել է ալկոհոլ ու թմրանյութեր, 11%-ը, եթե զոհն անձամբ է ինչ-որ մեկի հետ գնացել տուն, 10%-ը, եթե մարդը բավականաչափ հստակ չի ասում «ոչ»։
«Նախկինի պես ԵՄ որոշ երկրներում անհրաժեշտ է զգալի աշխատանք կատարել գենդերային նշաններով բռնության ընկալման վրա, հատկապես դա վերաբերում է կարծիքին, թե կանանց դեմ բռնությունը հաճախ հարուցում է զոհը, կամ որ տղամարդիկ հաճախ հորինում են կամ չափազանցնում՝ հայտարարելով բռնաբարության մասին»,- ասվում է զեկույցում։
Փորձագետների գնահատականների համաձայն՝ յուրաքանչյուր 5-րդ կին ենթարկվում է բռնության իր կյանքի ինչ-որ պահի։ Տղամարդկանց շրջանում բռնության զոհ է դառնում 71-ից մեկը։