Բաժիններ՝

Ռուսաստանը Ղրիմում հրթիռային համալիր է տեղակայել

Միջազգային հետախուզական InformNapalm միության կամավորների տեղեկություններով՝ Կերչում նոյեմբերի 29-ին նկատվել է ռուսական տեխնիկայի տեղակայում։

Նշվում է, որ տեղակայվել է С-300ВМ «Անթեյ-2500» զենիթահրթիռային համալիր, որը կարող է պայքարել փոքր ու միջին հեռահարության (մինչ 2500 կմ) բալիստիկ հրթիռների դեմ։

Համակարգը կարող է խոցել նաև տակտիկական ու ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները, միջին հեռահարության բալիստիկ հրթիռները, օպերատիվ-տակտիկական հրթիռները, թևավոր հրթիռները։

InformNapalm-ի կայքում ներկայացված են նաև տեսանյութի սքրինշոթներ, որոնցով հաջողվել է ճշտել հրթիռային համալիրների տեսակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս