2025թ. Թուրքիան 65.2 մլրդ դոլար եկամուտ է ստացել տուրիզմից

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ երկիրը 2025-ն ամփոփել է շուրջ 63.9 միլիոն այցելուով և 65.2 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարի խոսքով՝ սա նախորդ տարվա՝ 2024-ի, համեմատ եկամուտների 6.8% աճ է ենթադրում, իսկ 2017-ի համեմատ՝ ավելի քան 109% աճ։ Էրսոյը հավելել է, որ 2026-ի նպատակն է հասնել 68 միլիարդ դոլար զբոսաշրջային եկամուտի։

Նշվել է նաև, որ Թուրքիա այցելուները հիմնականում եղել են Ռուսաստանից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, իսկ զբոսաշրջիկների Թուրքիայում գտնվելու միջին տևողությունը կազմել է մոտ 10.7 օր։

Բացի այդ Էրսոյն ընդգծել է, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է միայն «ծով, ավազ, արև» մոդելից և զարգացնում է քաղաքային, գաստրոնոմիական և միջոցառումների վրա հիմնված զբոսաշրջությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել դիրքերը զբոսաշրջության համաշխարհային շուկայում։

Տեսանյութեր

Լրահոս