
Ինչպես է Լուկաշենկոն համբուրում Իլհամ Ալիևի շնորհած շքանշանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհել է Հեյդար Ալիևի շքանշան։ Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը հայտնում է, որ այս շքանշանը հազվադեպ է շնորհվում։
«Իլհամ Հեյդարովիչ, ես քեզ շատ երախտապարտ եմ մեր ընկերության համար։ Հավատա, ես դա շատ եմ գնահատում, ես դրան արժանի կլինեմ»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ընդունելով շքանշանը։
Այն շնորհվում է ադրբեջանական գաղափարները առաջ մղելու, Ադրբեջանի հետ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային կապեր հաստատելու համար։