
1 օրում գրեթե 6 հազար խաղաղ բնակիչ է լքել Հալեպի արևելյան շրջանները

Ավելի քան 5.6 հազար խաղաղ բնակիչ, որոնց թվում՝ 2.8 հազար երեխա է հեռացել սիրիացի ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններից, Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները օգնություն են ցուցաբերել տարհանման հարցում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ բոլոր խաղաղ բնակիչները տեղակայվել են սիրիական իշխանությունների կողմից պատրաստված մարդասիրական կենտրոններում։ Ռուսական կողմը Ասադի վարչակազմի հետ ապահովել է նրանց պարենի, առաջին անհրաժեշտության իրերի ու դեղամիջոցների մատչումը։
Նախօրեին հայտնի է դարձել, որ սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Հալեպի արևելյան թաղամասերը, որտեղ ապրում է ավելի քան 90 հազար մարդ։