«Թուրքական բանակը Սիրիա է ներխուժել Ասադին տապալելու համար». Էրդողան
Անկարան Սիրիայում ռազմական գործողություն է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ասում եմ, թե Սիրիայում 600 հազար մարդ է զոհվել, սակայն ես կարծում եմ, որ զոհերի թիվը 1 միլիոն է։ Որտե՞ղ է ՄԱԿ-ը, ի՞նչ է այն անում։ Մենք երկար ենք հանդուրժել, սակայն ի վերջո ստիպված էինք Սիրիա մտնել «Սիրիայի ազատ բանակի» հետ»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի հավակնում սիրիական տարածքներին, որոնք պետք է պատկանեն «դրանց տերերին»։
«Մենք այնտեղ ենք նրա համար, որպեսզի վերականգնենք արդարությունն ու վերջ տանք դաժան բռնապետ Ասադի իշխանությանը, որը երկրում պետական ահաբեկչություն է կազմակերպել»,- Սիրիայում ռազմական գործողության նպատակը բացատրել է նա։