Գալուստ Սահակյանի որդին ուզում է պատգամավոր դառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ա. Սահակյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նրա օգնական Մարգարիտա Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով. «Պարոն Սահակյանը հանդիսանում է Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարը և հետևաբար ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրությունների կազմակերպչական գործունեությանը, իսկ թեկնածության հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930