Պակիստանում անջատողականների գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ

Շաբաթ օրը անջատողականները «համակարգված» գրոհներ են սկսել Պակիստանի Բելուջիստան նահանգում, որի հետեւանքով զոհվել են անվտանգության ծառայության առնվազն 10 աշխատակից եւ 11 քաղաքացիական անձ. հաղորդել է AFP-ն։ Նահանգի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ սա բռնության վերջին բռնկումն է ապստամբների կողմից զավթված հարավարեւմտյան տարածաշրջանում։

Պաշտոնատար անձինք հայտնել են, որ գրոհներից առաջացած բախումների ժամանակ զոհվել են նաեւ տասնյակ զինյալներ այն բանից մեկ օր անց, երբ զինվորականները հայտնել են, որ իրենց ուժերը սպանել են տասնյակ էթնիկ բելուջիստանցի ապստամբների։ Զոհերի թիվը գերազանցել է 80-ը։

Պակիստանը նշում է, որ տասնամյակներ շարունակ պայքարում է Բելուջիստանում անջատողական ապստամբության դեմ, որի հետեւանքով Աֆղանստանին եւ Իրանին սահմանակից, ռեսուրսներով հարուստ նահանգում հաճախակի գրոհներ են տեղի ունենում անվտանգության ուժերի, օտարերկրյա քաղաքացիների եւ նրանց վրա, ովքեր տեղացիներ չեն։

Անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ «ահաբեկիչները… այսօր առավոտյան համակարգված գրոհներ են իրականացրել ավելի քան 12 վայրերում»։

«Անվտանգության ծառայության տասը աշխատակիցներ նահատակվել են, իսկ մի քանիսը՝ վիրավորվել»,- ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ բախումների ժամանակ սպանվել է 67 զինյալ։ Նա նաեւ ասել է, որ զինյալները սպանել են նաեւ 11 բելուջական քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեք կին եւ երեք երեխա։ Քաղաքացիական բնակչության մահվան հանգամանքները դեռեւս անհայտ են»:

Տեսանյութեր

Լրահոս