Բաժիններ՝

Կոլումբիայում հայտնաբերվել են աղետի ենթարկված ինքնաթիռի «սև արկղերը»

Կոլումբիայի իշխանությունները հայտնաբերել են BAE Avro բրազիլական ինքնաթիռի ինքնագրերը, որը կործանվել էր Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում՝ Մեդելյին քաղաքի օդանավակայանից քիչ հեռու, հայտնում է BBC-ն։

Կոլումբիայի քաղավիացիայի վարչությունը հայտնել է իր Twitter-ում, որ 2 «սև արկղերը» գտնվում են լավ վիճակում։

Ինքնաթիռում գտնվել են «Շապեկոենսե» բրազիլական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, ինչպես նաև 20 բրազիլացի լրագրող։ Նրանք ուղևորվում էին Մեդելյին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի գավաթին, որտեղ բրազիլացիները պետք է խաղային տեղի «Ատլետիկո Նասիոնալ» ակումբի հետ։

Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Օդանավում եղել են 72 ուղևորներ և անձնակազմի 9 անդամներ:

Նշենք, որ ինքնաթիռը կործանվել է նոյեմբերի 28-ի երեկոյան (Երևանի ժամանակով՝ նոյեմբերի 29-ի առավոտյան) Ռիոնեգրոյի մերձակայքում: Նշվում է, որ աղետի պատճառը եղել է վառելիքի անբավարարությունը: Օդանավի հրամանատարն այդ մասին հայտնել էր Մեդելյինի օդանավակայանի դիսպետչերներին: Ինքնաթիռին հանձնարարվել էր վայրէջք կատարել, բայց նշանակման վայր հասնել չի հաջողվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս