Արմեն Մարտիրոսյանն այս պահին հերքում է

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին իրենց ցուցակում չի լինելու։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցակում չի լինելու, նա չի ցանկանում նորից պատգամավոր դառնալ։ Թերթը գրել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը որևէ այլ կուսակցության հետ դաշինք չկազմելու պարագայում ներկայանալու է սեփական ցուցակով, որի առաջին տեղերը կուսակցության առաջնորդի ցանկությամբ զբաղեցնելու են Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, իսկ դաշինք կազմելու դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության այս երեք գործիչների համար անցողիկ տեղեր է պահանջել «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններից, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում։

Ա. Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին հերքում է այդ տեղեկությունը, քանի որ որևէ քննարկում՝ ցուցակի հետ կապված, կուսակցությունում չի եղել։

«Թե ով է լինելու, որ համարն է լինելու, որևէ նմանատիպ քննարկում չի եղել։ Այս պահին հերքում եմ, որովհետև քննարկում չի եղել, նույն ձևով հերքում եմ, թե ես ցուցակում կլինեմ կամ չեմ լինի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս