Բաժիններ՝

Ադանայում հրդեհին զոհ է գնացել 12 մարդ

Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Ալադաղ շրջանի հանրակացարանում բռնկված հրդեհին զոհ է դարձել 12 մարդ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանրակացարանում բնակվել են հանրակրթական դպրոցների միջնակարգ դասրաններում սովորող աղջիկներ։ 24 դպրոցական այրվածքներ է ստացել ու տարհանվել եռահարկ հանրակացարանի շենքից։

Ադանայի նահանգապետ Մահմուդ Դեմիրթաշը հայտնել է, որ զոհերի թվում կա 11 երեխա և 1 ուսուցիչ։

Նշվում է, որ հրդեհի առաջացման պատճառը, ըստ նախնական տվյալների, էլեկտրալարերի անսարքությունն է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930