Ուիթքոֆը հայտնել է Մայամիում Դմիտրիևի հետ արդյունավետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը դրական է գնահատել Մայամիում Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ անցկացված բանակցությունները։

«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը անցկացրել է արդյունավետ և կառուցողական հանդիպումներ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շրջանակում, որոնք ուղղված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Ամերիկյան պատվիրակության կազմում էին նաև ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ինչպես նաև Սպիտակ տան ավագ խորհրդականը և Ընդհանուր ծառայությունների վարչության Դաշնային գնումների ծառայության հանձնակատարը՝ Ջոշ Գրունբաումը։

«Մենք ոգևորված ենք այս հանդիպումից և այն փաստից, որ Ռուսաստանը աշխատում է Ուկրաինայում խաղաղության ապահովման ուղղությամբ», — նշել է Ուիթքոֆը։

Տեսանյութեր

Լրահոս