Ջրարփի գյուղում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու հետևանքով հովվի շունն ու գյուղում հայտնված 3 շնագայլերը հոսանքահարվել ու սատկել են

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ջրարփի գյուղի բնակիչները 2-3 օր իրենց շանը որոնելուց հետո հայտնաբերել են «Արաքս» թռչնաֆաբրիկայի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան գոտում՝ հոսանքահարության հետևանքով սատկած։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, տեղում գյուղացիները հայտնաբերել են նաև 3 շնագայլերի (շակալ) սատկած, որոնց մարմնի իսկ շատ ոտքերի հատվածում հայտնաբերվել է հոսանքահարման հետքերը՝ մոխրացած վիճակում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Դաշտ ահ ու սարսափով ենք մեր չորքոտանիներին տանում արածեցնելու։ Ամեն անգամ մտածում ենք, որ էսա երբ նախիրն ու ոչխարի հոտը բերենք դաշտ էս էլեկտրասյուները տապալված են լինելու։ Լարերի տակով չգիտես ոնց անցնես։ Էս անգամ հրաշքով ենք փրկվել, որ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվելու հետևանքով շունն ու շնագայլները սատկեցին, բայց 5 րոպե հետո եթե մենք անցնեինք, մեզ էր հոսանքը խփելու ու ողբերգական ավարտ էր ունենալու։

Տեսանյութեր

Լրահոս