Նաթան սրբազանի դեմ մեղադրանքը դատական ակտին խոչընդոտելու հանցակազմ է պարունակում. փաստաբան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս կիրառեցին երիկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Այդ մասին հայտնեց փաստաբանը՝ դուրս գալով Քննչական կոմիտեի շենքից։

Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր էին հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:

«Այս ամենը իրավաբանության հետ կապ չունի»,- ընդգծեց փաստաբանն ու հավելեց, որ Նաթան Սրբազանին մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» հանցակազմով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031