Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարցաքննել են RT-ի և Sputnik-ի ներկայացուցիչներին
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտաքին գործերի կոմիտեն երեքշաբթի օրը զրուցել է ռուսական պետական ԶԼՄ-ների՝ RT-ի և Sputnik-ի ներկայացուցիչների հետ։ Նրանք հավաստիացրել են, որ իրենց աշխատանքում միանգամայն անկախ են Կրեմլից, հայտնում է BBC-ն։
RT-ի բրրիտանական ստորաբաժանման աշխատակիցների (նախկին՝ Russia Today) և Sputnik լրատվական գործակալության ներկայացուցիչների հետ զրույցը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին լսումների շրջանակում։
«RT-ն անկախ է իր խմբագրական քաղաքականության հարցում՝ գոյության առաջին օրվանից սկսած»,- հայտարարել է RT-ի ներկայացուցիչ Աննա Բելկինը։
Բրիտանիայում Sputnik-ի ներկայացուցիչ Օքսանա Բրաժնիկը հայտարարել է, որ Sputnik-ն առաջարկում է «ռուսական հայացք» լուսաբանվող հարցերի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայում RT-ի քննադատներն ասում են, որ լուսաբանման ներքո հեռուստաալիքը ակտիվորեն քարոզում է մարգինալ հայացքներ ու առաջ մղում Կրեմլի քաղաքականությունը։