Քաղաքական ուժերից մեկը որոշել է ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս օրերին Երևանի փողոցներում Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Սակայն ոչ ոք չգիտի, թե ով է նախաձեռնության կազմակերպիչը:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ»-ին ասել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Ծառուկյանի վերադարձը համաժողովրդական պահանջ է: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ստորագրահավաքի կազմակերպիչը քաղաքական ուժերից մեկն է, որը որոշել է հավաքված ստորագրությունները «վաճառել» Ծառուկյանին, «քավել» մեղքերը ու տեղ ստանալ Ծառուկյանի հնարավոր դաշինքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։