Բաժիններ՝

Քրդական խմբավորումն ստանձնել է Ադանայի պայթյունի պատասխանատվությունը. Reuters

«Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել անցած շաբաթ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Ադանայի նահանգային շինության մոտ, հզոր պայթյուն էր որոտացել։ Ռումբը տեղադրված էր եղել ավտոմեքենայում։
Պայթյունի հետևանքով 2 մարդ էր զոհվել, 33-ն ստացել էր վնասվածքներ։

Ավտոկայանատեղիում բազմաթիվ ավտոմեքենաներ էին այրվել։
Ադանայի նահանգապետարանը հայտարարել էր, թե պայթյունը ենթադրաբար կին է իրականացրել, իսկ հարձակման թիրախը եղել է նահանգապետը, որը պետք է աշխատանքի գար պայթյունից 5 րոպե անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս