Բաժիններ՝

ԱՄԷ-ում պատրաստվում են երկնաքերներ կառուցել 3D-տպիչի կիրառմամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ենթակառուցվածքային զարգացման նախարարությունը պատրաստվում է ապագայում շենքեր կառուցել միայն 3D-տպիչի կիրառմամբ: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է Էմիրությունների Khaleej Times հրատարակությունը:

«Բոլոր շենքերը, որոնք նախարարությունն ապագայում կկառուցի ԱՄԷ-ի ամբողջ տարածքում, կտպվեն 3D-տպիչով»,- հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Մունիրա Աբդել Քարիմը: ԱՄԷ-ի իշխանությունների գնահատումներով՝ 3D-տպագրման տեխնոլոգիան թույլ է տալիս շինարարության ժամանակը եւ ծախսերը կրճատել 70 – 80 տոկոսով:

3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված է 3D-տպիչով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930