Բաժիններ՝

Մերկելը դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններն սկսելուն. ԶԼՄ-ներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է հանդես եկել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելուն։ Այս մասին նա հայտարարել է իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության անդամների առաջ ելույթի ժամանակ, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Bild թերթին։

Ինչպես հայտնում է պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, որոնք ներկա են եղել կուսակցական հավաքին, դա նշանակում է, որ քննարկումները փաստացի ավարտվել են։
Բացի այդ, ըստ տաբլոիդի, Մերկելը հանձնարարել է այդ տեղեկությունը հասցնել ընտրողներին, որոնք ավելի վաղ հետաքրքրվել էին կուսակցության դիրքորոշմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ։

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում նոյեմբերի 24-ին հավանության էր արժանացրել բանաձևը, որը կոչ է անում կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, ինչը սուր քննադատություն էր առաջացրել Անկարայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930